Իսկ եթե Նիկոլին ժամանակին հաջողվեր խլել Ucom-ը, ինտերնետի անջատումը կներկայացվեր որպես ինքնիշխանության ձեռքբերում ու կընդգրկվեր հաջորդ 100 փաստի ցանկում


23:01 , 8 հուլիս, 2020
Իսկ եթե Նիկոլին ժամանակին հաջողվեր խլել Ucom-ը, ինտերնետի անջատումը կներկայացվեր որպես ինքնիշխանության ձեռքբերում ու կընդգրկվեր հաջորդ 100 փաստի ցանկում: 1in.am-ը կգրեր, որ միայն անջատված ռուսական ինտերնետը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը: «Ազատությունը» հարցազրույց կվերցներ, ինտերնետից անջատված ու երջանիկ բլոգեր, Աշոտի տատիից: lragir.am-ը կկապեր ինտերնետի անջատումը Վիլսոնի իրավարար վճռի իրագործման մեկնարկի հետ: Սասնա Ծռերը կողջունեին Պաղեստինի անեքսիան Իսրայելի կողմից: eghjerunews.sik-ը կոչ կաներ ընդմիշտ անջատվել ինտերնետից ու միանալ City of Smile հիմնադրամի դրամահավաքին: Ալիևը ինտերնետի անջատումը կկապեր «Ղարաբաղյան կլանի» թալանի հետ: Իսկ Արմեն Սարգսյանը կընդուներ Սեյնթ Տոմ և Պրինցիպի նահանգապետին ու իր բեխաբար անձի հետ կքննարկեր քվանտային համակարգերի ապագան զուգահեռ հարթություններում: