Փաշինյանի երկու հայտարարություններն էլ սուտ են


20:00 , 8 հուլիս, 2020

Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ կորոնավիրուսին՝ նշելով, որ տեղեկատվության միակ հավաստի աղբյուրը կառավարությունն է, ինչպես նաև ընդգծելով, որ հետևում են ԱՀԿ ցուցումներին։

Փաշինյանի երկու հայտարարություններն էլ սուտ են․
ԱՀԿ-ի տնօրենը դեռևս մարտի 5-ին խոսել է որոշ երկրներում անլուրջ վերաբերմունքի մասին․ «Այս համաճարակը սպառնալիք է յուրաքանչյուր երկրի համար ՝ հարուստ և աղքատ: Լուծումն ագրեսիվ պատրաստվածությունն է: Մենք անհանգստացած ենք, որ որոշ երկրներ կա՛մ լուրջ չեն ընդունել, կա՛մ որոշել են, որ նրանք ոչինչ չեն կարող անել»։

Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած տեղեկությունների հավաստիությանն, ապա այս ընթացքում բազմաթիվ անգամներ համոզվեցինք, որ ի սկզբանե փորձ է արվել թաքցնել դեպքերը՝ պայմանավորված հանրաքվեով, պարզվեց նաև, որ կիրառվել է կլինիկական փորձարկման մեջ ներառված դեղամիջոց, որը հանվել էր ԱՀԿ ցանկից, և դեռ շատ-շատ բաներ են պարզվել ու պարզվելու։

Ի սկզբանե հենց կառավարությունն է նպաստել կորոնավիրուսի լայն թափով տարածմանն, ինչը փաստում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց զգոնությունը թուլացնող այս ելույթը՝ Արտակարգ դրություն մտցնելուց ընդամենը 4 օր առաջ։