Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ


18:59 , 8 հուլիս, 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանագրում։