ԿԸՀ նախագահը հեղափոխակա՞ն է արդեն և ինչո՞վ է տարբերվում Արմեն Սարգսյանից


16:45 , 8 հուլիս, 2020
ԼՀԿ-ն դիմում է ներկայացրել ԿԸՀ, որպեսզի վերականգնեն իրենց պատգամավորների թվաքանակը, քանի որ Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից, և թվաքանակը 18-ից իջել էր 17։ ԼՀԿ-ն առաջարկում է երկու տարբերակ՝ կա՛մ Արման Բաբաջանյանին զրկել պատգամավորական մանդատից և իրենց ցուցակի հաջորդ համարով վերականգնել թվաքանակը, կա՛մ պատգամավորների թիվն ԱԺ-ում ավելացնել մեկով։ Միայն տեսնեք Տիգրան Մուկուչյանին, ամեն ինչից խոսում է՝ բացի Արման Բաբաջանյանին պատգամավորակամ մանդատից զրկելուց։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ԿԸՀ նախագահը հեղափոխակա՞ն է արդեն, և ինչո՞վ է տարբերվում Արմեն Սարգսյանից, որին ոնց ասում են, տենց անում է։