ԿԸՀ -ն մերժեց Մարուքյանի դիմումը


16:09 , 8 հուլիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննվում էր «Լուսավոր Հայաստանի» դիմումի քննությունը՝ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու և կուսակցության ցուցակի հերթական համարին մանդատ տրամադրելու վերաբերյալ:

Նիստին ԼՀԿ-ից ներկայացել էր Դավիթ Խաժակյանը, նիստը նախագահում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 ԿԸՀ-ն միաձայն կողմ քվեարկեց որոշումը մերժելուն։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը պատգամավոր ընտրվել է ԼՀԿ ցուցակով, սակայն նա հետագայում լքել է խմբակցությունը: