3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատիժը հիվանդության հետ անհամատեղելի կատեգորիայի մարդկանց ազատել. արդարադատության փոխնախարար


15:56 , 8 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Ազգային ժողովի երկրորդ ընթերցման քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Այսօր մենք ունենք ազատությունից զրկված անձիք, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք երբեմն համատեղելի չեն պատժի կրման կամ կալանավորման հետ, և մենք խնդիր ունենք այս մարդկանց օր առաջ հնարավորություն ընձեռելու, որ նրանք ազատվեն պատժի հետագա կրումից»,-ասաց նա և նշեց, որ, իհարկե, դա կիրականացվի համապատասխան կարգով և ընթացակարգով:

«Այս տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել հենց այն պատճառով, որ չենք հասցրել այս կատեգորիայի մարդկանց պատժից ազատել: Նախագիծը միտված է նրան, որ միջնորդագիրը դատարան ներկայացվելուց հետո անհապաղ, իսկ անհնարինության դեպքում հաջորդ օրը քննարկման առարկա դարձնել»,-ասաց փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։