Գվարդիոլա. Մենք կպարտվենք Ռեալին, եթե խաղանք այնպես, ինչպես Սաութհեմփթոնի դեմ


14:17 , 8 հուլիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախազգուշացրել է իր ֆուտբոլիստների Անգլիայի Գավաթի և Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերից առաջ: Հուլիսի 5-ին «Սիթին» պարտվել է «Սաութհեմփթոնին» անգլիական Պրեմիեր-լիգայի 33-րդ տուրի խաղում (0-1).

«Ինչպես մրցաշրջանի ամբողջ ընթացքում, մենք շատ լավ ենք խաղում: Կատարում ենք այն, ինչ մտածել էինք, և ֆուտբոլիստներն էլ ներառված են աշխատանքում: Բայց վերջին 2 կամ 3 մրցաշրջաններից հետո մենք գտնվում ենք այն կետում, երբ թիմը սխալներ է թույլ տալիս, չնայած՝ ոչ բոլոր խաղերում: Մեզ պակասում են գոլերն ու մրցակիցներին պատժելու ունակությունը: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես կարող ենք, և կայուն լինենք երկու տուգանային հրապարակներում էլ, ապա շանս կունենանք հաջորդ փուլ անցնելու ինչպես Անգլիայի Գավաթում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։