Որ դեպքում կանայք չեն գնում երկրորդ ժամադրությանը (18+)


05:28 , 24 հուլիս, 2013

1in.am-ը գրում.

Կանանց 66 տոկոսը չի գնա երկրորդ հանդիպմանը, եթե առաջինի ժամանակ իրենց հետ վատ են համբուրվել: Սա են վկայում արտասահմանյան գիտնականների իրականացրած ուսումնասիրություննրը, հաղորդում է Bagnet.org-ը:
Երկարատև դիտարկումների ընթացքում փորձագետները պարզել են, որ 2 սեռն էլ համբույրը կարևոր և ինտիմ գործընթաց են համարում, զգացմունքներն արտահայտելու միջոց: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ դրա շնորհիվ կարող են գնահատել զուգընկերոջ հետ համատեղելիության աստիճանը: Առաջին հանդիպման ժամանակ հենց համբույրի որակից են կախված զուգընկերների ապագա հարաբերությունները:

Դրա հետ կապված՝ հետազոտողները պարզել են «որակյալ» համբույրի 5 «բաղադրիչ տարրերն»՝ ըստ կանանց.

1.Թարմ շնչառություն
2. Ուշադրություն զուգընկերուհու նկատմամբ
3. «Զգուշանալ ատամներից». չարժե կծել կամ վիրավորել կնոջը
4. Թքարտադրության վերահսկում
5. Զուգընկերուհու ցանկությունների և քմահաճույքների կատարում, նուրբ վերաբերմունք։