Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535, մահվան՝ ռեկորդային 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29820 է, մահվան դեպքերինը՝ 685


11:00 , 8 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 29820 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 127171:

Փաստացի այս պահին բուժվում է 11708 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 17427 անձ:

Ընդհանուր առմամբ, 685 պացիենտ մահացել է: