«Ինչ լավ է, որ քեզ ունեմ»․ Լուսինե Թովմասյանի գեղեցիկ ու հուզիչ շնորհավորանքն ամուսնու ծննդյան օրվա առթիվ


10:08 , 8 հուլիս, 2020
Լուսինե Թովմասյանը երեկ տոնում էր իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկի՝ ամուսնու ծննդան օրը։

Հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Այնքան բան ունեմ ասելու քեզ, բայց մյուս կողմից էլ բոլոր ասելիքներս շատ իմն ու քոնն են, մերն են, անձնական են: Իսկ դու այն մարդկանցից ես, ով չի սիրում ցույց տալ, էլ ուր մնաց՝ հանրայնացնել այն, ինչ իմն ու քոնն է, մերն է, անձնական է․․․ Ես շատ երջանիկ կին եմ քո կողքին: Ինչ լավ է, որ քեզ ունեմ։ Սիրում եմ քեզ։ Շնորհավոր ծնունդդ»։