Ճապոնիայի իշխանությունները մինչև 20 հազար զինծառայողների կուղարկեն աղետից տուժած շրջաններ


04:29 , 8 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի: Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած։

Տարերային աղետի հետևանքներ վերացնելու և բնակչությանը տարհանելու համար երկրի իշխանությունները մինչև 20 հազար զինծառայողներ կուղարկեն տուժած շրջաններ:

Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 7 հազար տուն։ Այս մասին հայտնել է Russia Today-ը: