Բայդենը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում վերականգնել ԱՄՆ-ի անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը


07:34 , 8 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել Միացյալ Նահանգների անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Ամերիկացիներն իրենց ապահով են զգում, երբ ԱՄՆ-ը զբաղված է համաշխարհային առողջապահության ամրապնդմամբ: Նախագահի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը ես կվերականգնեմ անդամակցությունը ԱՀԿ-ին և կձգտեմ համաշխարհային ասպարեզում մեր գերակայությունը վերականգնելուն»,- թվիթերի իր էջում գրել է Բայդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ