Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի զարմուհին իր գրքում պատմել է, թե ով է Թրամփի փոխարեն կատարել նրա տնային աշխատանքներն ու հանձնել ընդունելության քննությունները, ինչը Սպիտակ տնից «ստի հավաքածու» են անվանել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի ավագ եղբոր դուստրը՝ Մերի Թրամփն իր հեղինակած գրքում գրել է, որ այժմ նախագահի պաշտոնը զբաղեցնող Թրամփի փոխարեն վաղ տարիքում քույրը՝ Մերիեն Թրամփն է կատարել նրա տնային աշխատանքներն, իսկ երբ Թրամփը ցանկացել է Փենսիլվանիայի համալսարան ընդունվել, քույրը Ջո Շապիրո անունով մի երիտասարդի օգնությանն է դիմել, որը հայտնի էր գերազանց առաջադիմությամբ, և վերջինն էլ Թրամփի փոխարեն հանձնել է նրա ընդունելության քննությունները: Դրա դիմաց Թրամփն, ըստ զարմուհու, երիտասարդին լավ վարձատրել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ