Ինչո՞ւ 2020 թվականին մարդուն պիտի հետապնդեն այն բանի համար, որ նա փողով սեքս է անում մեկ այլ մարդու հետ


00:48 , 8 հուլիս, 2020

16+

Հիմա խնդրում եմ՝ առանց պաթոսի, առանց կեղծ բարոյախրատական տոնի ու առանց կրոնական համոզմունքների մտածել ու ասել, թե ինչու 2020 թվականին մարդուն պիտի հետապնդեն այն բանի համար, որ նա փողով սեքս է անում մեկ այլ մարդու հետ։ Ի՞նչն է խնդիրը։ Իսկ եթե որևէ մեկի սիրուհին/սիրեկանը պարզապես լինի, ով իրեն փող ու նվերներ կտա, դա օկ է, բայց որ տարբեր մարդկանց հետ ու հստակ սակագներով, դա պիտի արգելվի՞։

Ի՞նչն է խնդիրը, եթե մեկը վճարովի սեքս ծառայություն է մատուցում, մյուսներն էլ պատրաստ են վճարել դրա դիմաց։ Այստեղ անարդար ոչինչ չկա։ Ծառայություն, գումար, քաղաքացիական հարաբերություններ։

Պետությունը միայն երկու դեպքում պետք է միջամտի.
1) եթե անչափահասի են ներգրավել, կամ եթե որևէ մեկին իր կամքին հակառակ են ներգրավել
2) եթե խուսափում են հարկեր վճարելուց։

Մնացած բոլոր դեպքերում սա երկու ազատ քաղաքացիների միջև կայացող հարաբերություն է, որից որևէ մեկը չի տուժում, իսկ եթե տուժում էլ է, ապա իր խելքից է տուժում։ Ինչո՞ւ եք սեքս աշխատողներին տանում բաժիններ։ Ի՞նչ եք ուզում իրենցից։

Ինչո՞ւ էրոտիկ մերսումը օրինական է, որից մարդիկ ևս սեռական հաճույք են ստանում, իսկ բուն սեռական ակտը գումարի դիմաց՝ անօրինական։

Տրամաբանական բացատրություն ունե՞ք։ Եթե չունեք, սեքս աշխատանքը ճանաչեք որպես օրինական ու բերեք հարկային դաշտ։ Նաև մաքրեք խարանը այս մարդկանց երեսից, որ ազատորեն պարբերաբար հետազոտվեն ու սեռավարակներից խուսափեն։

Հ.Գ. Ինքս երբեք չեմ օգտվել սեքս աշխատողների ծառայություններից զուտ այն պատճառով, որ ինձ համար հաճելի չէ, որ սեքսի դիմաց գումար են ուզում, սակայն այդ մարդկանց դեմ բացասական տրամադրություն չունեմ, առիթ էլ չունեմ իրենց վատ վերաբերվելու։ Իրենք իրենց հացն են վաստակում, բոլորը չէ, որ լավ կրթություն ու ավելի ընդունելի աշխատանքի հնարավորություն են ունեցել։ Ցանկացած աշխատանք հարգանքի արժանի է։

Image may contain: one or more people and text