ՄԱԿ-ը հետկորոնավիրուսային աշխարհի երկու պատկեր է ներկայացրել


00:39 , 8 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է երկու սցենար, որոնք սպասում են աշխարհին կորոնավիրուսային պանդեմիկայից հետո, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Առաջին՝ լավատեսական սցենարը ենթադրում է, որ երկրները կհաղթահարեն ստեղծված իրավիճակը: Հյուսիսային նահանգները կմշակեն վերականգնման հաջող պլան, իսկ զարգացող երկրները օգնություն կստանան: Գուտերեշը հույս է հայտնել, որ կորոնավիրուսային պատվաստանյութը կհայտնվի ինը ամսվա ընթացքում, և այն հասանելի կլինի բոլորին:

Նրա կարծիքով, եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ և տնտեսությունը վերականգնվի, ապա աշխարհը երկու-երեք տարի հետո կսկսի վերադառնալ բնականոն կյանքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ