Թուրքիայի ռազմագործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել


00:09 , 8 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղեր դատարկվել են։

Նշվում է, որ իրենց բնակավայրերում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով նշյալ գյուղերի բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ