Նախարար Թորոսյանը «գործ» է անում


23:40 , 7 հուլիս, 2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր գոյությունը մի կերպ արդարացնելու համար հայտարարում է թե բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Բայց բանակցում է մի բանի շուրջ որը չկա, պատվաստանյութ չկա և հայտնի էլ չի թե երբ կլինի։ Լավատեսները ասում են թե պատվաստանյութը կլինի 2020֊ի վերջում, զգույշ լավատեսները որ կարծես իրատեսությանն են մոտենում ասում են 1 տարուց, հոռետեսները ասում են 2֊3 տարուց։ Մենք բոլորս ուզում ենք լավատես լինել, հավատում ենք որ գիտությունը այնպես է զարգացել, որ կարող է արագ գտնել պատավաստանյութը, բայց այնքան լավատես չենք կարող լինել, որ հավատանք թե պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցությունն էր պակասում, իսկ նախարարը գլխի է ընկել, և արագ հերթ է կանգնել, որ առաջինը ստանա. ինչպես հացի խանութի մոտ, ուր հաց չկա, բայց մարդիկ հաստատ գիտեն որ մի ժամվա մեջ հացը կբերեն։
Թորոսյանը որ հասրակության համակրանքը ավելի շահի, ասում է որ բանակցում է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna Inc֊ին կապված ընկերության հետ։ Այո, հայկական մամուլը ցնծում էր որ մեր հայրեննակիցը պատվաստանյութ է հայտնաբերել։ Նուբար Աֆեանի ընկերությունը երևի առաջինն էր, մարտի կեսերին է, որ հայտարարեց թե պատվաստանյութը գտել է, մնացել է փորձարկաման փուլերն անցնի ու պատրաստ կլինի։ Եվ ի՞նչ եղավ, պատվաստանյութը չկա, բայց Moderna Inc բաժնեթղթերի գինը կտրուկ աճեցին 200 տոկոսով, մայիսին բաժնետոմսերի վաճառքից 1,3 միլիարդ դոլարի բաժնետոմս են վաճառել։ Պատվասանյութի փորձարկման հաջորդ փուլ էր հայտարարված հուլիսը, բայց մեկ էլ կամպանիան հայտարարեց թե հետաձգվում է փորձարկումը ինչ ինչ պատճառներով։
Լուրերում որ գրվի Հայաստանը արդեն բանակցում է պատվասանյութի համար, բաժնետումսերի գները ավելի կթռնեն։