Կորոնավիրուսից մահացած կնոջ ամուսնական մատանին կորել է, աղջիկը պնդում է, որ հիվանդանոցում են գողացել


22:17 , 7 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Երևանի բնակիչ Նազելի Բուռնազյանը, որի մայրը մահացել է կորոնավիրուսից Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում Tert.am-ին ահազանգել է, որ հիվանդանոցից մայրիկի մատանին են գողացել:

«Մայրիկին հունիսի 4-ին շտապօգնության մեքենայով են տարել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, նրա մոտ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, նա մահացել է հունիսի 5-ի լուսադեմին: Այդ ընթացքում, ճիշտ է, իրեն թույլ էր զգում, բայց անընդհատ կապի մեջ էինք, ինչքան հնարավոր էր հեռախոսով խոսել ենք կամ հաղորդագրություններ ուղարկել: Ասում էր՝ բժիշկներն ասում են, որ վիճակը դեպի լավն է գնում: Հետո զանգում էի՝ տեսնեմ ինպես է, չէր պատասխանում: Առավոտյան զանգեցի հիվանդանոց, մայրիկիս տվյալները նշեցի, ասացին՝ մայրս մահացել է»,- պատմեց նա:

Նա տեղեկարեց որ ասել են՝ գիշերը միանգամից կտրուկ վիճակը վատացել է ու մահացել է: «Ճիշտն ասած՝ չեմ էլ հավատում, որ մայրս կորոնավիրուսից է մահացել, որվհետև մենք իր հետ առնչվել ու մենք վարակակիր չենք։ Անգամ գնացինք բժշկի, ստուգվեցինք, մեզ մոտ ամեն ինչ լավ է:  Մենք առողջական ոչ մի խնդիր չունենք: Անցած տարի էլ է մայրս թոքաբորբով հիվանդացել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ