Ճանաչված դերասան Խորեն Լևոնյանի ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ


00:43 , 24 հուլիս, 2013

Lurer.com-ը գրում

Lurer.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ վայրկյաններ առաջ Հյուսիսային պողոտայից Երևանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել ճանաչված դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լևոնյանի ավտոմեքենան, որի ղեկին նստած էր հենց ինքը՝ դերասանը։ Պատճառը, կարծես թե, դերասանի կողմից ալկոհոլի չարաշահումն է եղել։

Ալկոհոլը չարաշահելու համար դերասանը կենթարկվի վարչական տույժի։