Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում՝ թռչնի հետ բախվելուց հետո


19:58 , 7 հուլիս, 2020

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ինքնաթիռը վայրէջք է կատարել թռչնի հետ բախման հետևանքով առաջացած խափանման պատճառով:

«Delta 1076 չվերթը, որը Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքից ուղևորվում էր Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայան, թռչնի հետ բախվելուց հետո փոխել է երթուղին և վայրէջք կատարել Ջոն Քենեդու անվան օդանավակայանում», - հայտնել են ավիաընկերությունից:

Նշվում է, որ ինքնաթիռը, որում 43 ուղևոր է գտնվել, բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել: Թռչնին բախվելուց հետո օդանավի դիմային հատվածի մասում փոս է առաջացել: