16:58 , 7 հուլիս, 2020
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով և ճանապարհատրանսպորտային պատահարների Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
Այդ ճանապարհահատվածներն են՝
✅ Իսակովի պողոտա
✅ Թբիլիսյան խճուղի
✅ Մոնթե Մելքոնյան փողոց
✅ Աճառյան փողոց
✅ Դավիթ Բեկի փողոց
✅ Մյասնիկյան պողոտա
✅ Սարալանջի պողոտա
✅ Աշտարակի խճուղի
❌ Նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ:
Միացիր տելեգրամի ալիքին և ծանոթացիր թարմ նորություններին առաջինը՝
https://t.me/RoadTrafficSafetyandControl։
Աղբյուրն՝ այստեղ։