Միայնակ ակցիա անելու համար Մելիքյանին բերման են ենթարկում, Բաբաջանյան Արմանն իր կուտոկով ժամից ավել նախագահականի դիմաց էր, ոչ մի ոստիկան չմոտեցավ


15:46 , 7 հուլիս, 2020

Ռուբեն Մելիքյանը միայնակ ակցիա ա անում ԱԺ-ի դիմաց, բռնում-տանում են բաժին՝ պարետի որոշումը խախտելու համար:

ԱԺ պատգամավոր (մեղա, մեղա) Բաբաջանյան Արմանն իր կուտոկով նախագահականի դեմը հարցազրույցներ ա տալիս ժամից ավել, ոչ մի ոստիկան չի մոտենում ասի, այ․․․ պարոն պատգամավոր, էս չլինի՞ պարետի՝ հավաքների մասին որոշումն ես խախտում ոտի վրա:

Սա նոր Հայաստանն է, որտեղ արտոնյալներ չկան, ու ջհանդամ, թե դա սուտ չի, զատո լավ ասֆալտ են անում: