Ինչու է ստում Արսեն Թորոսյանը


13:48 , 7 հուլիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Արսեն Թորոշյանը այսօր իր ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել։ Ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի 5-ին Ազգային ժողովում նույն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր , նախարարը շեշտել էր, թե այդ պահի դրությամբ դրանք 3-ն են։ Թե ինչու է ստում Արսեն Թորոսյանը, կսպասենք իր պարզաբանմանը։