«Նոր ալիքը» կենդանացել է. մրցակիցներն առաջին անգամ առանց ֆոնոգրամայի կերգեն


23:48 , 23 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ամառվա ամենասպասված երաժշտական մրցույթը՝ «Նոր ալիքը», այսօր կբացվի Յուրմալայում: Այնտեղ են հավաքվել մասնակիցներ 12 տարբեր երկրներից: 

Այս տարի մրցույթը նոր կանոններ ունի՝ բոլոր համերգները պետք է կենդանի ձայնով ընթանան: Ընդ որում դա տարածվում է ոչ միայն մասնակիցների, այլև հյուրերի վրա, այդ թվում՝ Գարուի և Տոտո Կուտունյոյի, ովքեր նույնպես հանդես կգան Յուրմալայում: