Մուտացիաներ, որոնք մարդկանց դարձնում են եզակի. աշխարհում չկա այնպիսի մարդ, ով չունենա մուտացիա (Photo)


22:30 , 7 հուլիս, 2020

Աշխարհում դժվար է գտնել մի այնպիսի մարդու, ում մոտ գենետիկ մուտացիա չի եղել: Մենք բոլորս էլ ինչ-որ չափով մուտացիաների ենք ենթարկվել: Մուտացիան չի նշանակում մի քանի ձեռք կամ ոտք: Մուտացիան էվոլյուցիոն գործընթաց է, որից խուսափելն անհնար է: Գենոմի փոփոխությունը հարմարվում է շրջապատին, ապրում ու սկսում է բազմանալ: Ընդհանուր առմամբ մուտացիաները պատահական են տեղի ունենում և մարդու կյանքի վրա ազդեցություն չեն ունենում: 

Այտերի փոսիկներ

Տվյալ գենետիկ մուտացիայի համար պատասխանատու են սպիտակուցները, որոնք նաև պատասխանատու են մաշկի բջիջների, ենթամաշկի և մկանների համար: Այն առաջացնում է փոսիկ, որը երևում է ժպիտի ժամանակ:

 

Աչքերի գույն

Դժվար է հավատալ, բայց 8-9 հազար տարի առաջ մարդկանց աչքերի գույնը հիմնականում շագանակագույն էր: Իսկ հետո տեղի ունեցավ գենոմային մուտացիա, որտեղ խախտվեց աչքի մելանինը: 

Տվյալ մուտացիան ռեցեսիվ է, դրա համար էլ դեռևս կապուտատչյա, կանաչաչյա մարդիկ քիչ են: Սակայն մի քանի տարի անց դրանք նույնպես կդառնան դոմինանտ:


Այտոսկրեր

Արտահայտված այտոսկրերն ավելի քիչ են հանդիպում, քան օվալաձև դեմքը: Սա նրանից է, որ այտոսկրերը ռեցեսիվ են:

Հետերոքրոմիա

Այս զարմանահրաշ մուտացիան ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա: Աչքերը տարբեր գույն են ստանում: Այսպիսի մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են:

Պետք է նշել, որ տվյալ մուտացիան հանդիպում է նաև կենդանիների մոտ:

Թարթիչների մուտացիա

Մուտացիայի շնորհիվ մարդկանց աչքերն ավելի արտահայտիչ են լինում, քանի որ նրանց թարթիչները 2 շարք են: Դիստիհիազի (թարթիչների մուտացիա) ժամանակ թարթիչներն ավելի խիտ ու երկար են լինում: Այսպիսի մուտացիա ունեցել է շատ հայտնի Էլիզաբեթ Թեյլորը, այդ պատճառով էլ նրա աչքերն ու հայացքը ոչ մի տղամարդու անտարբեր չի թողել: