Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29285 է, մահվան դեպքերինը՝ 667


10:53 , 7 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 29285 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 125088:

Փաստացի այս պահին բուժվում է 11711 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16907 անձ:

Ընդհանուր առմամբ, 667 պացիենտ մահացել է: