Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա


23:18 , 23 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:

Բժիշկները նկատել են, որ մահացության մակարդակն այն մարդկանց մեջ, ովքեր լիալուսնի ժամանակ կամ անմիջապես հետո սրտի վիրահատություն են տարել, զգալիորեն ցածր է, հաղորդում է Daily Mail-ը:

«Մենք նկատել ենք, որ արագ առողջացման հնարավորություններ ունեն ավելի շատ այն հաճախորդները, ովքեր վիրահատական միջամտության են ենթարկվել անմիջապես լիալուսնից հետո: Մենք նաև համոզվել ենք, որ լիալուսինը կրճատում է նման հիվանդների՝ բուժական հաստատություններում գտնվելու ժամկետը»,- ասել է կարդիովիրաբույժ Ֆրանկ Սելկեն:

Լուսնի ազդեցության այս տեսակը, որը հայտնի է «Տրանսիլվանիայի էֆեկտ» անունով, արդեն վաղուց է գրավել բժշկական փորձագետների ուշադրությունը, և նրանք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են այդ երևույթը:

Որոշ փորձագետներ կարծում են, որ նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել լուսնի գրավիտացիոն ձգողականությամբ, որն ազդում է սրտի աշխատանքի և մարդու օրգանիզմում հեղուկի հոսքի վրա: