Կարանտինից հետո Լուվրը բացվել է այցելուների համար


05:31 , 7 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն:

Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: Այժմ թանգարան կարելի է մուտք գործել միայն գլխավոր մուտքից: