Մտածե՞լ եք՝ աշխատանք չունեցող մարդը իր երեխային ոնց է հաց առնում, թե՞ հիմա ձեր բարձր աթոռներից միայն տուգանքները բարձրացնելով եք օգնելու ազգին


01:46 , 7 հուլիս, 2020

Չէ, դուք սրանց լկտիությանը նայեք։

Հրապարակներում ժամանակին բոլոր տեսակի տուգանքներից բողոքող պոպուլիստն այսօր այս ամառվա շոգին դրսում դիմակ չկրելու համար սահմանում է 20.000 դրամ տուգանք:

Ժողովուրդը ապրելու ու գոյատևելու խնդիր ունի, «թանկագին» պոպուլիստ, մտածե՞լ եք՝ աշխատանք չունեցող մարդը իր երեխային ոնց է հաց առնում, թե՞ հիմա ձեր բարձր աթոռներից միայն տուգանքները բարձրացնելով եք օգնելու ազգին:

Մի ամիս հետո մարդիկ ավելի վատ են ապրելու, քան այսօր, ու էլի կպել եք դիմակից։ Ի՞նչ դիմակ, կարո՞ղ ա մարդը դիմակ ա ուտելու վերջում: