Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9765, մահացության ցուցանիշը՝ 166:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 9765
2. Ռուսաստան – 4713
3. Իրան - 2893
4. Թուրքիա – 2452
5. Ադրբեջան – 2055
6. Վրաստան – 239
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 166
2. Իրան – 140
3. Ռուսաստան – 71
4. Թուրքիա – 62
5. Ադրբեջան – 25
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 28 936 է, մահվան դեպքերինը՝ 650:
Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16302, փաստացի բուժվողներինը՝ 11984 (մեկ օրում ավելացել է 160-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը: