Եկեք վերջ տանք էս ընդվզմանը, թանկացումներն ամբողջ աշխարհում բնական երևույթ է


22:52 , 23 հուլիս, 2013

Ժողովու´րդ ջան, էսպիսի մի բան ասեմ. որ էս 150 դրամից բողոքում եք, բա հաշվի չե՞ք առնում, որ վերջին մեկուկես տասնամյակում նույն 100 դրամն է գործել, չնայած որ էդ ընթացքում թանկացել է գրեթե ամեն ինչ: Եթե այսօր 150 դրամը շատ եք համարում, նշանակում է, որ 15 տարի առաջվա համար էլ 100 դրամն էր շատ: Բա էն ժամանակ ինչու՞ չէիք բողոքում:
Եկեք վերջ տանք էս ընդվզմանը: Էնպես է դուրս գալիս, որ ամեն ինչի թանկացումը մեզ գոհացնում է` բացի տրանսպորտի սակագնի թանկացումից: Թանկացումներն ամբողջ աշխարհում բնական երևույթ է, դրանից խուսափել հնարավոր չէ:
Մեր առաքելությունը ոչ թե էս թանկացման համար պաշտոնյաներին պարսավելն է, այն էլ` առանց չափ ու սահման ճանաչելու, այլ իշխանություններին մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառումների խելամիտ առաջարկներ անելը: Իսկ տրանսպորտի սակագինը չթանկացնելու հորդորը հաստատ այդ խելամիտ առաջարկների թվին չի պատկանում...