Տոնական հրավառություն՝ ի պատիվ Եղիսաբեթ թագուհու նորածին ծոռան


23:09 , 23 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տոնական հրավառություն է կազմակերպվել՝ ի պատիվ Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծոռան՝ Քեմբրիջի արքայազնի ծննդյան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Բուքինգհեմյան պալատի մերձակայքում գտնվող Գրին պարկում 41 զենքերից համազարկ է արձակվել, իսկ Թաուեր ամրոցի պարիսպներից արձակվել է 62 կրակոց: Նաև սկսել են ղողանջել Վեսթմինսթերյան աբբայության զանգերը: Ըստ ավանդության՝ դրանք պետք է 3 ժամ անընդմեջ ղողանջեն:

Քեթրինի և Ուիլյամի՝ «Քեմբրիջի արքայազն» տիտղոսը ստացած որդին բրիտանական արքայատոհմում 3-րդ գահաժառանգն է: