Նիկոլ Փաշինյանի «իսրայելական» ստերը


20:01 , 6 հուլիս, 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և լոքդաունից վաղաժամ հրաժարվելու խնդիրներին՝ այն համեմատել է Իսրայելի հետ...
"...Տնտեսական, սոցիալական և առողջապահական համակարգերի միջև հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոշել ենք գնալ բացման ճանապարհով և այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք",- ասել է Նիկոլը...
Համոզված եմ, որ Հայաստանի վարչապետն այս հայտարարությունն անելուց շատ լավ տեղյակ է եղել, որ տարրական ստում է... Նրա համար կարևոր է, որ իր երկրպագուներին և հասարակության "պողոսացված" մասսային այսպիսի կեղծ տեղեկություններով բացատրի, թե ինչու նա լոքդաունից շատ շուտ հրաժարվեց, իր կարծիքով տուժածներին և խոցելի խմբերին տրամադրեց միանվագ օգնություն և մի կողմ քաշվեց ՝ այդպիսով իր պարտականությունները համարելով կատարված...
Իսկ իրականությունը հետևյալն է...
Նախ, սկենք նրանից, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 9 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Իսրայելում այս պահի դրությամբ կա 30 162 կորոնավիրուսով հիվանդ և 332 մահացության դեպք այդ վարակից, այն դեպքում, երբ պաշտոնապես 2 միլիոն 960 հազար բնակչություն ունեցող Հայաստանում այս պահի դրությամբ գրանցված է 28 936 կորոնավիրուսով հիվանդ և 491 մահացության դեպք (ընդհանուր՝ 650)...
Իսկ հիմա ամենակարևորի մասին...Ինչ վերաբերում է Նիկոլի մատնանշած "Իսրայելում այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք"-ին, ապա նշեմ, որ կոնկրետ այսօր հրեական պետությունում գրանցվել է վարակման 204 և մահվան 1 դեպք (տե՛ս լուսանկարը)...
Որտեղի՞ց է Հայաստանի վարչապետը վերցրել "օրական հազարից ավելի դեպք"-ի մասին տեղեկությունը... Ո՞մ է խաբում...
Երբ ընդդիմադիր գործիչ էր, նրա մոտ գոնե կեղծիքը և սուտը մատուցելն ավելի լավ էր ստացվում...

No photo description available.