«Մեգամոլ»-ից տարհանվել է մոտ 350 քաղաքացի


15:41 , 6 հուլիս, 2020
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։