Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել․ ուղիղ


14:47 , 6 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Դալմա Գարդեն մոլում պայթուցիկի ահազանգ է ստացվել Ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին  հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի եւ Ոստիկանության աշխատակիցները։

Նշենք, որ ռումբի ահազանգ ստացվել է նաեւ «Մեգամոլում»։