Արդյոք կենդանիները հումորի զգացում ունե՞ն. գիտնականները փորձել են պատասխանել այս հարցին


22:45 , 6 հուլիս, 2020

Կենդանիները կարողանում են ծիծաղել, սակայն արդյոք նրանք ունե՞ն հումորի լիարժեք զգացում, ինչպին առկա է մարդ արարածի մոտ: Այս հարցին ճշգրիտ պատասխան տալ փորձում են տարբեր երկրների առաջատար գիտնականներ:

Հասկանալու համար, թե արդյոք կենդանիներն ունե՞ն հումորի զգացում, թե՞ ոչ, հարկավոր է, նախևառաջ, բացահայտել, թե ինչ է հումորը: Եթե միավորենք այս թեմայի վերաբերյալ առկա բոլոր տեսությունները, ապա կտեսնենք, որ ծիծաղն առաջանում է այն պահին, երբ մենք անհամապատասխանություն ենք տեսնում ակնկալվողի և տեղի ունեցողի միջև: Ելնելով այս սահմանումից՝ կարող ենք եզրահանգել, որ հումորի զգացումն անհասանելի է կենդանիների մեծ մասի համար, քանի որ նրանք չունեն նման բարդ վերլուծություններ կատարելու համար անհրաժեշտ կոգնիտիվ մեխանիզմներ:

Սակայն բացառություններ, այնուամենայնիվ, հանդիպում են: Օրինակ՝ Կոկո անունով գորիլան, որը գիտի անգլերեն երկու հազար բառ, կարողանում է նաև կատակել, խաղալ միևնույն բառի տարբեր իմաստներով:

Որոշ գիտնականներ կարծում են, որ հումորն անվնաս բռնության տեսակ է, որի ժամանակ մի կողմը կարծես ինչ-որ կերպ սպառնում է մարդու կամ կենդանու բարեկեցությանը, նրա անհատականությանն ու նորմատիվ համոզմունքներին, սակայն, միաժամանակ, ոչ մի վնաս չի հասցնում այդ մարդուն կամ կենդանուն: Եվ եթե հիմնվենք այս տեսության վրա, ապա կարող ենք ենթադրել, որ կենդանիներին իսկապես կարողանում են կատակել: Օրինակ՝ կապիկները ծիծաղում են, երբ խաղում են մեկը մյուսի հետ: Կենդանիների շրջանում ծիծաղը համարվում է լավ առողջության և ագրեսիվ մտադրությունների բացակայության խորհրդանիշ: