Ոստիկանապետի հրամանով Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ


13:12 , 6 հուլիս, 2020

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից, ինչպես ինքն էր հայտնել, սեփական դիմումի համաձայն։