Համարյա ամեն օր հարազատ ենք թաղում, շուտով զոհ չունեցող որևէ ընտանիք չի մնա, ի՞նչ գույքահարկ, Նիկո՛լ


12:59 , 6 հուլիս, 2020

Նիկոլ, վիրուսի առիթով վերջապես դու էլ գլխի ընկար ու ասացիր` պատերազմ է: Դեռ երբվանի՜ց պատերազմի մեջ ենք, չես հասկանո՞ւմ, ա՛յ Նիկոլ, չեք հասկանո՞ւմ, մտքի թիմային կամ թիմային մտքի գիգանտներ: Սպասեք՝ շունչ քաշենք: Համարյա ամեն օր հարազատ ենք թաղում, շուտով զոհ չունեցող որևէ ընտանիք չի մնա, ի՞նչ գույքահարկ, Նիկո՛լ: Պատերազմի ժամանակ գույքահարկը ԽՈՒՃԱՊ Է: Այսինքն՝ ուզում ես ասել՝ էդքան վա՞տ է մեր վիճակը: Դու ո՞ւմ երեսն ես պարզեցնում գույքահարկով, քո՞: Բայց ժողովուրդը քեզ իր արյամբ և քրտինքով է պահել, երբ դու ընդդիմություն էիր: Հիմա եկել ես իշխանության, ու պարզվում է, որ փող չունես հետ բերելու ու ընկել ես նրանց ջանին, որոնք քեզ տե՞ր են եղել: Այսինքն՝ էս տեղը գիտես, էս տե՞ղն ես սովորել: Զավեշտալի է վարքդ ու դառը: Հավատա:

Կից նյութն այստեղ՝ Նիկոլ, էս ամենը քո համար կինո՞ է