Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 28936, մահվան դեպքերինը՝ 650


10:59 , 6 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 28936 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 123815:

Փաստացի այս պահին բուժվում է 11984 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16302 անձ:

Ընդհանուր առմամբ, 650 պացիենտ մահացել է: