Պիկե․ Մինչև վերջ պայքարելու ենք, որ փոխենք իրավիճակը


10:44 , 6 հուլիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի առաջնությունում «Վիլյառեալին» 4-1 հաշվով հաղթելուց հետո նշել է, որ կատալոնական ակումբը մինչև վերջ պայքարելու է չեմպիոնության համար։

«Մեզ դուր չի գալիս մրցաշարային աղյուսակում հետ ընկնելը, բայց պայքարելու ենք, որ փոխենք իրավիճակը՝ իմանալով, թե դա որքան բարդ է։ Մինչև վերջ պայքարելու ենք։ Վստահ եմ, որ մրցակիցները կնայեն մեր խաղն ու պատրաստ կլինեն։ Արդեն երկար ժամանակ է մենք նույն սխեմայով ենք խաղում ու մարզիչը նոր որոշումներ է փնտրում»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։