Հռոմի պապն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ նախաձեռնությանը՝ «կորոնավիրուսային» հրադադարի մասին


10:17 , 6 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որով կոչ է արվում հրադադար հաստատել բոլոր կոնֆլիկտների գոտիներում՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Այս մասին գրում է Vatican News-ը։

«Գլոբալ և անհապաղ հրադադարի կոչը, որը կապահովի շատ անհրաժեշտ մարդասիրական օգնության հրատապ առաքման համար անհրաժեշտ խաղաղությունն ու անվտանգությունը, արժանի է գովասանքի», - ասել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների ավանդական կիրակնօրյա քարոզին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։