Գեղարքունիքի մարզում ջրափրկարարները 31-ամյա խեղդվող քաղաքացուն դուրս են բերել ջրից


10:08 , 6 հուլիս, 2020
Հուլիսի 5-ին, ժամը 18։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայրից վերադառնալիս «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատել է ջրահեղձվող քաղաքացու։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Սևադա Խ․-ին (ծնված 1989 թ.)։