13:30 , 30 հունվար, 2012
«Top Thrill Dragster»-ը համարվում է ամենասարսափելի ու ամենաբարձր ատրակցիոնը աշխարհում: Նրա բարձրությունը 130 մետր է, արագությունը՝ գրեթե 190 կմ/ժ, երկարությունը՝ 850 մետր, իսկ վերելքի հատվածը 120 մետր է, թեքության անկյունը՝ 90°: Ատրակցիոնը կառուցելու համար ծախսվել է 25 միլիոն դոլար և այն դարձել է աշխարհի ամենաարագընթաց ատրակցոնը:
Ուղևորները բարձրանում են վեր ավտոմեքենայի շարժիչի ձայների ու արտանետված գազերի հոտերի ուղեկցությամբ, ինչն էլ ստեղծում է փողոցային մրցավազքի մթնոլորտ: Մի խոսքով, բոլոր այդ սպեց-էֆֆեկտները ստիպում են նույնիսկ մեծահասակին թրջել իր շալվարը...
Ահա նաև մի տեսանյութ՝ Ձեզ այդ ատրակցիոնում փոքր ինչ զգալու համար :)