Իլոն Մասկի մայրը լուսանկար է հրապարակել, որում որդին 4 տարեկան է (Photo)


03:45 , 6 հուլիս, 2020

Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որում որդին չորս տարեկան է:

Լուսանկարին կից, որում փոքր Իլոն Մասկը կանգնած է տորթի առջև, նորարարական ընկերության սեփականատիրոջ մայրը գրել է.

«Ծնունդդ շնորհավոր, Իլոն: Քո ժպիտը միշտ ինձ համար ամեն ինչ է եղել:

Շնորհակալություն այս մոլորակի զարգացման գործում զարմանալի ներդրման համար»: