«Ազատվեք ձեր միջի «Նիկոլից», նա արդեն մոռացել է նույնիսկ՝ ինչ խոստումներ է տվել, նա չի տիրապետում իրականությանը». Վահան Բաբայան


00:46 , 6 հուլիս, 2020
Ազատվեք ձեր միջի «Նիկոլից», նա արդեն մոռացել է նույնիսկ՝ ինչ խոստումներ է տվել, նա չի տիրապետում իրականությանը:

Նա Հայաստան բերեց միայն թշնամություն, աղետ, անկայունություն, նա ձեզ խաբեց իր երազած աթոռին նստելու համար, իսկ հիմա ձեզ կզոհաբերի, որ մի ամիս ավել մնա վարչապետի դերում:

Ի՞նչ կա, լավացա՞վ կյանքներդ, հիմա լա՞վ եք ապրում, գո՞հ եք ձեր «ազատ, անկախ և թավշյա կյանքից»։

Դե, պատրաստվեք շուտով դիմավորել դառը, շատ դառը իրականությունը, կյանքը փոփոխական է, մի մոռացեք դա...