Երևի Հայաստանն այն երկիրն է լինելու, որի համար «երկրորդ ալիքը» չի էլ զգացվի


12:48 , 5 հուլիս, 2020
706 նոր դեպք։ Ու սա դեռ ամենը չէ։ Ու չի երեւում ոչ միայն վերջը, այլեւ մարման սկիզբը։ Երեւի Հայաստանն այն երկիրն է լինելու, որի համար «երկրորդ ալիքը» չի էլ զգացվի։ Մենք բոլորս դեռ «առաջին ալիքի» հարվածի տակ ենք։ Մի մասը՝ որպես հիվանդ, մի մասն էլ որպես պոտենցիալ հիվանդ։ Եթե ոչ կովիդով, ապա հաստատ՝ հոգեկան խզվածքներով։Ու երեւի սա էլ է հավաքական գրիպից այս կովիդի տարբերանշանը։