Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի


00:08 , 5 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3 տոկոսով՝  կազմելով  9,4 տրիլիոն դոլար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշված է Wealth-X միջազգային խորհրդատվական ընկերության կողմից «միլիարդատերերի մարդահամարի» հաշվետվության մեջ: 2020-ին հնարավոր է ավելի շատ  միլիարդատերեր լինեն:

2019-ին միլիարդատերերի թիվը նախորդ տարվա անկումից հետո ավելացել է՝  5,4 տոկոս քանակով և 7 տոկոս  նրանց կարողության արժեքով։ Միլիարդատերերի թիվն ամենաարագն ավելանում է  Չինաստանում, բայց ԱՄՆ-ում նրանք շարունակում են մնալ ամենաշատը: Wealth-X ընկերությունը նշում է, որ նրանց բարեկեցության աճը հնարավոր է դարձել ֆինանսական շուկաների շնորհիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ