ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի


21:48 , 4 հուլիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  նախօրեին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Մայքլ Ռայանը «սպեկուլյատիվ» է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից շատ էին սպեկուլյացիաներն այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ