18:38 , 23 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի ափերի մոտ երկու սապատավոր կետեր քիչ է մնացել կուլ տան սուզորդներին, սակայն, բարեբախտաբար, նրանց հաջողվել է փրկվել:
YouTube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե սուզորդներն ինչպես են լողում, երբ հանկարծ նրանցից մի քանի մղոն հեռավորության վրա ջրի մակերեսին հայտնվում են երկու հսկայական սապատավոր կետեր:
«Օ՛, Աստված իմ» ,- բղավում է նավում կանգնած սուզորդը, որը նկարահանել է տեղի ունեցածը:
Բարեբախտաբար, սուզորդներին հաջողվում է լողալով հասնել իրենց նավին: