Երեք փաստ և երկու հարց


13:38 , 4 հուլիս, 2020

Փաստ առաջին․ ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ «մեր նման երկրները» պետք է մասնակցեն, օրինակ, ամերիկյան դեղագործական ընկերությունների կողմից իրականացվող կլինիկական փորձարկումներին: Այսինքն՝ նոր ստացված դեղերը բերեն, մեզ վրա փորձարկեն, ու եթե արդյունքը դրական լինի, արդեն «ինդուստրիալ մակարդակով» այդ միջոցներն արտադրվեն ու կիրառվեն աշխարհում:

Փաստ երկրորդ․ ՀՀ առողջապահության նախարարը մեր քաղաքացիներին տարատեսակ պատվաստումներ, այդ թվում՝ տխրահռչակ գարդասիլն անելու ամենամեծ ջատագովն է:

Փաստ երրորդ․ ՀՀ առողջապահության նախարարն արդեն բանակցում է պատվաստանյութեր արտադրող տարբեր ընկերությունների հետ, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ (թե՞ կլինիկական փորձարկումներ) իրականացվեն:

Հիմա հարցերս․ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ կորոնավիրուսն այսպես տարածվեց Հայաստանում:

Եվ երկրորդ հարցս՝ այսքանից հետո ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Բացի ВОЗ-ի տղայից, իհարկե: